Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքները և կազմեց արձանագրություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ վերջնական արդյունքների` քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը եղել է 2 միլիոն 566 հազար 998, քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 302 հազար 613 քաղաքացիներ՝ 50.74 տոկոս: Անվավեր է ճանաչվել 53 հազար 435 քվեաթերթիկ, «այո» է քվեարկել 825 հազար 521 մարդ՝ 63.37 տոկոս, «ոչ»` 421 հազար 568՝ 32.36 տոկոս: Մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը եղել է 2 միլիոն 547 հազար 916, տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել այն 4 քաղաքացիներ, ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը` 16 հազար 854, ստացիոնար բուժհաստատություններում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը` 1 542, ձերբակալված անձանց պահելու վայրերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը` 0, էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 265: Հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրեցին արձանագրությունը: Հատուկ կարծիք ներկայացված չէր:
Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացվեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը:
Լուսանկարը՝ Photolure-ի