Adidas ընկերությունը ներկայացրել է սպորտային կոշիկներ, մասամբ տպված 3D պրինտերով, հայտնում է hitech.vesti.ru-ն: Չնայած տպված է Futurecraft 3D-ի միայն ներբանը, սակայն կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կլինեն կոշիկները մոտ ապագայում:
Futurecraft 3D-ում օգտագործված է նաև Adidas-ի կողմից արտոնագրված փափուկ, առանց կարի և օդաթափանց Primeknit նյութը, ինչը կարելի է տեսնել առաջատար Ultra Boost մոդելում: Ընկերությունում հայտնել են, որ ապագայում Futurecraft-ի նմուշով կարող է ստեղծվել անհատական կոշիկներ` հաշվի առնելով կոնկրետ մարդու անատոմիական առանձնահատկությունները:








































