Լոս անջելեսում ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպած ամենամյա համահայկական հեռուստամարաթոն 2015-ը: Այս տարի ավելի քիչ գումար է հանգանակվել՝ մոտ 10 միլիոն դոլար, քան նախորդ տարի: Եթե 2013-ին եղել էր 22 600000 ԱՄՆ դոլար նվիրատվություն և նվիրատվության խոստում, ապա արդեն 2014-ին հավաքագրվեց 12.5 միլիոն դոլարի նվիրատվություն:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սա բացատրել է սփյուռքում ընդդիմադիր շրջանակների իրականացրած քարոզչությամբ:







































