Inforesist.org-ի փոխանցմամբ՝ Էստոնիայում ձեռնամուխ են եղել այնպիսի տեխնոլոգիաների փորձարկմանը, որը 100 անգամ ավելի արագ է՝ համեմատած Wi-Fi-ի հետ։ Խոսքը Velmenni-ի մասին է, որին արդեն իսկ հաջողվել է գրանցել որոշակի արդյունքներ։
Տվյալների փոխանակման արագությունը հասել է մեկ վայրկյանում 1 գիգաբայթի, ինչը 100 անգամ ավելին է՝ համեմատած Wi-Fi-ի միջին արագության հետ։ Ի տարբերություն Wi-Fi-ի՝ Li-Fi-ի ազդանշանը չի կարող հաղթահարել պատերը և պահանջում է ուղիղ տեսանելիություն, ինչի համար էլ նրա գործողությունների դիապազոնը սահմանափակ է։ Սակայն դա նաև ունի իր առավելությունը, քանի որ այն Li-Fi-ը դարձնում է ավելի անվտանգ, և ձեր հարևանը չի կարող միանալ նրան, ցանցահենները չեն կարող գաղտնալսել ձեզ և այլն։