ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ այսօրվա նիստում, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությանը, Աժ նախագահ Գալուստ Սահակյանին հորդորեց Արմեն Աշոտյանից բացատրություններ պահանջել: «Քանի որ զանգվածաբար մարդկանց դրդում է հանցագործություններ կատարելու ՝ հրահանգներ տալով տնօրեններին, և վերջիններս ճնշումներ են գործադրում ծնողների վրա»,- նշեց Լ. Զորաբյանը:
«Դեռևս ընտրության օրը չէ, ի՞նչն են խախտում,-արձագանքեց ԱԺ նախագահը,- եթե ուսուցիչը մտածում է, որ «այո» պիտի ասի, դա խախտում է, լավ, ուսուցիչներին կասենք սրանից հետո բառարաններից «այո» բառը կհանեն, կթողնեն միայն «ոչ»-ը:







































