Գիտնականների վերջին աշխատանքները նոր փաստեր են հայտնաբերել բնական մեղրի մասին: Պարզվել է, որ այն նվազեցնում է անհանգստությունը, օգնում պահպանել հոգեկան առողջությունը և հիշողությունը, հայտնում է allwomen.net.ua-ը:
Վայկատո համալսարանի գիտնականները մեկ տարի փորձեր են կատարել կրծողների վրա: Նրանց բաժանել են երկու մասի` կեսին կերակրել են մեղրով, մյուս կեսին՝ սախարոզով, իսկ երրորդներին ընդհանրապես շաքար չեն տվել:
Գիտնականները վերլուծել են կենդանիների անհանգստության մակարդակը և հիշողությունը: Ամենաբարձր արդյունքներ են ցույց տվել մեղր կերածները: Նրանք ավելի լավ են կողմնորոշվել լաբիրինթոսներում և հաջողությամբ կատարել տարբեր առաջադրանքներ:
Սախարոզ ընդունած կենդանիները, ինչպես նաև նրանք, որոնք ընդհանրապես շաքար չեն ստացել, իրենց ավելի անհանգիստ են պահել և նույնիսկ չեն կատարել առաջադրանքները: Հետազոտողները նշել են, որ մեղրը առնետներին դարձրել է ավելի համարձակ և հանգիստ: Ինչպես նաև նրանց մոտ գերազանց է աշխատել տարածական հիշողությունը:







































