«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ճեպազրույցը լրագրողների հետ:
-Արա Աբրահամյանին խորհրդարանում տեսնո՞ւմ եք:
-Ես մի քանի անգամ ասել եմ, որ որևէ քաղաքական գործչի կամ քաղաքական անձի հետ որևէ խնդիր չունեմ, դա որոշելու է ժողովուրդը, եթե ժողովուրդը կորոշի, թող լինի:
-Եթե Ձեզ սահմանադրական փոփոխությունների շտաբի պետ նշանակեն , համատեղելի՞ է վարչապետի պաշտոնի հետ, օրենքը դա թո՞ւյլ է տալիս:
-Օրենքի մեջ որևէ հակասություն չկա, մենք այդ հարցը կքննարկենք մանրակրկիտ, ամեն դեպքում պետք է դա չխանգարի մեր կառավարության աշխատանքներին: Եկող շաբաթ այդ հարցն արդեն հայնի կլինի և կպատասխանեմ: Կարևոր խնդիրն է, որ կառավարության գործունեությանը չխանգարի:
–Գուցե ժամանակավոր հրաժարականի հա՞րց լինի:
-Ինչո՞ւ եք ուզում, որ ես հրաժարական տամ, չեմ տալու:
-Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչն ակնարկել էր, որ կառավարության անդամների մենաշնորհը թույլ չի տալիս որպեսզի երկիրը զարգանա:
-Եթե կլինեն այդպիսի հարցեր, ապա մենք որոշում կկայացնենք կառավարության այդպիսի անդամի նկատմամբ:









































