«Սելիմյան հաց» ընկերությունում նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ արտադրանքի 40 տոկոս նվազում է գրանցվել: Ընկերության համահիմնադիր Խաչիկ Ստամբոլցյանը շուկային ու մրցակցությանը լավ ծանոթ է և ասում է, որ իրենք մեծ կազմակերպությունների քաղաքականության զոհն են:
Սելիմյան հացը վաճառվում է նաև փոքր կրպակներում, այդտեղ ևս վաճառքի ծավալը նվազել է: Ստամբոլցյանը այս առումով ևս հիմնավորում ունի:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը խոսում է ոչ միայն մասնակի ընկերությունների, այլև ամբողջ շուկայի մասին: Նրա խոսքով՝ մրցակցությունից դուրս գալով՝ միշտ էլ մի տեղում սպառման տոկոս է նվազում, մյուսում՝ աճում: Հացի արտադրության բնագավառում նվազում գրանցվել է 2.3 տոկոսով: Պատկերը տխուր է ոչ միայն այստեղ: Այս տարվա հունվար-օգոստոսին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սննդամթերքի արտադրությունը նվազել է 8,8 տոկոսով: