Իտալացի լուսանկարիչ Գվիդո Արջենտինին իր աշխատանքներով ձգտում է ցույց տալ կանացի մարմնի ողջ նրբությունը և վայելչությունը, հայտնում է adme.ru-ն: Նրա «Արծաթե հայացք» նախագիծը կազմված է իրոք հիանալի լուսանկարներից, որոնցում նկարիչը կանանց վերածել է կենդանի քանդակների` նրանց մարմինը ծածկելով հատուկ արծաթե ներկով:
Դիտելով այդ լուսանկարները՝ թվում է, որ լուսանկարիչը նկարել է ոչ թե կանդանի մարդկանց, այլ թանկարժեք մետաղից անթերի քանդակներ: Գվիդոն ներկը օգտագործել է այն բանի համար, որպեսզի ընդգծի մոդելների մարմնաձևերը:



















































