Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Կոնսոլիդացիայի 50 երանգները

Եվ իշխանությունները, և ընդդիմությունը, այսինքն՝ այն ուժերը, որոնք հայտարարել են սահմանադրական փոփոխություններին դեմ լինելու մասին, պնդում են, որ հատկապես իրենց մոտեցման շուրջ կա կոնսոլիդացիա: Ակնհայտ է, սակայն, որ առնվազն այս պահին կոնսոլիդացիայի մասին խոսելու իրական հիմքեր չկան և՛ մեկ, և՛ մյուս դեպքում: Իշխանությունների պարագայում նման հիմքերի տեսական հեռանկարներ անգամ չկան նաև ապագայի համար:

Սահմանադրական փոփոխությունների դեմ կոնսոլիդացիան տեսական հեռանկարներ ունի: Սակայն այդ հեռանկարների համար կարևոր է ոչ թե այն, ինչ ասվում է հասարակությանը մինչ այսօր՝ փոփոխությունների դեմ, այլ այն, ինչ չի ասվում, սակայն երևի թե ամենաէականն է:

Հասարակական լայն կոնսոլիդացիան հնարավոր է այն դեպքում, երբ սահմանադրական փոփոխությունները հասարակությանը ներկայացվեն որպես միջոց և ոչ՝ որպես նպատակ: Իսկ որպես միջոց ներկայացվելու համար հասարակությանը բավարար չէ լսել Սերժ Սարգսյանի վատ մտադրությունների և հավերժ կառավարման սպառնալիքի մասին գնահատականներ: Հասարակությունն ինքը որևէ կասկած չունի Սերժ Սարգսյանի հանրօգուտ մտադրությունների բացակայության և իշխանատենչության հարցում, ինչպես կասկած չունի հայաստանյան իշխանական համակարգի որևէ ներկայացուցչի առումով: Հասարակությունը կասկածներ ունի առ այն, թե ինչ է տալու սահմանադրական գործընթացի տապալումը:

Ենթադրենք՝ տապալումը եղավ, ի՞նչ է հետո լինելու: Ահա այս հարցի հստակ պատասխանը կարող է բերել կոնսոլիդացիայի ներուժի պրակտիկ դրսևորման: Սակայն այդ հարցի պատասխանը հասարակությունը չունի, ոչ ոք չի տալիս, ավելին՝ խուսափում են անգամ խոսել այդ մասին: Բայց չէ՞ որ մարդիկ ուզում են հասկանալ, թե սահմանադրական տապալումը ինչ բանաձևով է բերելու իշխանության տապալման: Եվ եթե բերելու է դրան, ապա ի՞նչ է բերելու այդ իշխանության փոխարեն. չէ՞ որ չի կարող վակուում լինել, իսկ եթե լինի, ապա դա գերվտանգավոր է:

Հետևաբար՝ ով, ինչպես, ինչ տրամաբանությամբ է փոխարինելու տապալվող իշխանությանը, ինչ կոնսենսուս կա այս հարցում սահմանադրական փոփոխությունների դեմ կոնսենսուսի մասին հայտարարող ուժերի շրջանում, ինչպես են նրանք միմյանց վերաբերվելու, երբ սեղանին դրվի արդեն իշխանության հարցը, իշխանական վակուումը լցնելու հարցը:

Սրանք հասարակության համար այսօր կարևոր հարցեր են, որոնց պատասխանները, սակայն, չկան: Իսկ պատասխանների բացակայության հետևանքն էլ այն է, որ հասարակության մոտ չեն առաջանում գործնական մոտիվացիաներ: Մարդիկ հոգնել են իշխանական անորոշություններից, սակայն նրանց գրեթե նույն անորոշություններն է մատուցում նաև ընդդիմությունը կամ, այսպես կոչված, ընդդիմությունը:

Այս իրավիճակը գործնականում արգելապատնեշ է նաև սահմանադրական փոփոխությունների դեմ լայն կոնսոլիդացիայի տեսական հեռանկարը իրական դարձնելու հարցում: Այս իրողությունն է, որ իշխանություններին հնարավորություն է տալիս մի քանի բուֆերային սեգմենտների ձևավորմամբ կամ դրանց առաջացմանը անուղղակիորեն նպաստելով՝ կառավարելի դարձնել ողջ գործընթացը:

Խնդիրն այն է, որ արմատական կոշտ դիրքորոշումը Հայաստանում միշտ էլ ունեցել է ամենամեծ համակիրները: Ոչ մի այլ կոնկրետ ուժ, առավել ևս՝ իշխանությունը, ավելի մեծ համակիր հասարակական սեգմենտ չի ունեցել: Սակայն առանցքային հարցն այն է, որ, այնուամենայնիվ, տարբեր, տարատեսակ մոտեցումների հետևորդ հասարակական սեգմենտների համընդհանուր ծավալը տարբեր ընդդիմությունների հաջորդական ձախողումների և անփառունակ տապալումների արդյունքում աստիճանաբար դարձել է անհամեմատ ավելին, քան արմատական կոշտ դիրքորոշման համակիրներինը:

Արդյունքում ստացվում է, որ իշխանություններն աշխատում են հասարակական ավելի լայն զանգվածների հետ, թե ինչպես են աշխատում՝ սա այլ հարց է, իհարկե՝ ֆինանսներով, վարչական ու ուժային լծակներով, սակայն դա արդեն խնդրի մյուս կողմն է:

Վերջին հաշվով՝ հենց այս խնդիրը լուծելու համար է պետք առաջարկել հեռանկարներ, որոնք ավելի լայն հանրային զանգվածների են հետաքրքրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում