Նախևառաջ, Ռուսաստանին վետոյից կարող են զրկել որպես ագրեսոր երկրի, որը մակագրված է ՄԱԿ-ի կանոնակարգում: Երկրորդ, Ռուսաստանը երբեք իրավունք չի ունեցել ՄԱԿ-ի ԱԽ-ում մշտական անդամակցության: Այդ տեղն ամրագրված է եղել ԽՍՀՄ-ի կողմից: Իսկ «տիտղոսի» փոխանցումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Արևմուտքի օգնությամբ` շրջանցելով միջազգային ընթացակարգերը: Իրավաբանորեն այդ տեղը պատկանում է ԽՍՀՄ-ի բոլոր ժառանգորդ երկրներին կամ կոնկրետ ոչ մեկին: Ռուսաստանի` Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո այն կորցրել է օրինականությունը, իսկ իրավաբանորեն երբեք այն չի ունեցել:







































