Ամերիկացի գիտնականները մշակել են հատուկ իմպլանտներ, որոնք կարող են դեպի իրենց ձգել օրգանիզմում շրջանառվող քաղցկեղածին բջիջները։
Հետազոտողները հույս ունեն, որ նման սարքերը կօգնեն բժիշկներին վաղ փուլերում ի հայտ բերել թարախակույտի տարածումը։ Հայտնագործությունը դեռևս փորձարկվել է մկների վրա։
Փորձերը ցույց են տվել, որ այդ իմպլանտները թույլ չեն տալիս առանձին քաղցկեղածին բջիջների ներթափանցել օրգանիզմի այլ հատվածներ, որտեղ կարող են այլ թարախակույտեր զարգանալ՝ հայտնում է Nature Communications ամսագիրը։
Բրիտանական բարեգործական Cancer Research կազմակերպության տվյալներով՝ քաղցկեղից մահվան 10 դեպքերից 9-ը տեղի է ունենում հենց այն պատճառով, որ թարախակույտը տարածվում է օրգանիզմի այլ մասերում։