«Իսլամական պետության արևմտաաֆրիկյան նահանգ» (ISWAP) շարժման զինյալները Նիգերիայի արևելքում սպանել են ամենաքիչը 24 մարդու: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Բորնո շրջանի 2 գյուղերի վրա հարձակումը կատարվել է օգոստոսի 31-ի երեկոյան: Արշավելով ձիերով՝ զինյալները կրակ են բացել տեղի բնակչության վրա: Այդ ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել, սակայն Նիգերիայի ոստիկանությունը կասկածում է ISWAP-ին:
Al Jazeera հեռուստաալիքի տվյալներով՝ օգոստոսի 28-ին և 29-ին զինյալները ձիարշավներ են կազմակերպել նույն շրջանի ևս 3 գյուղերի վրա՝ սպանելով մոտ 80 մարդու:
Իսլամիստների դեմ պայքարելու համար Նիգերիայի բանակը համագործակցում է Չադի, Կամերունի և Նիգերի զինված ուժերի հետ: Ռազմաօպերատիվ խմբի թիվը կազմում է ավելի քան 8000 մարդ: