«Չենք ընդունում սահմանադրական փոփոխությունները» ֆեյսբուքյան խումբը մտադիր է սեպտեմբերի 4-ին՝ Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների հարցով լսումների օրը, բողոքի ակցիա կազմակերպել Բաղրամյան 26-ի՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց:
«Բոյկոտում ենք Սահմանադրական «բարեփոխումների» մասնագիտական հանձնաժողովը և նրա ներկայացրած հակապետական նախագիծը։
ՀՀ Սահմանադրության փոփոխությունը պետք է գրվի Հայ ժողովրդի կողմից»,- ասվում է խմբի հաղորդագրությունում։
Հավաքը կմեկնարկի ժամը 16։00-ից: Այնուհետև նախաձեռնության ներկայացուցիչները պատրաստվում են տեղափոխվել Ազատության հրապարակ՝ քննարկելու իրենց հետագա անելիքները։