Առաջին ուղևորափոխադրող Sukhoi Superjet 100-ը, որը գնել է «Արմավիա» ավիաընկերությունը, կատարել է իր առաջին չվերթը Մոսկվա: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում անելով «Շերեմետևո» օդանավակայանի հայտարարությանը:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում Երևանի ժամանակով 05-45-ին` փոխադրելով ավելի քան 90 ուղևորի: Այս տիպի օդանավերի ընդունելու և սպասարկելու իրավունք Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը ստացել է 2011 թ. ապրիլի 12-ին: Այս ինքնաթիռները համարվում են ռուսական ավիաշինական ոլորտի նոու-հաուները, քանի որ շատ երկար տարիներ այդ ոլորտը նոր արտադրանք չէր ներկայացրել:
Ավիաշինական պատասխանատուները նշում են, որ այս ինքնաթիռները շատ հարմար են միջին տարածությունների համար: Sukhoi Superjet 100-ը մինչև 98 ուղևորի փոխադրման հնարավորություն ունի, իսկ թռիչքի առավելագույն հեռավորությունը 4,400 կիլոմետր է: