Monday, 06 05 2024
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ

Հանապազօրյա «Բենթլիի» խնդիրը

Հայաստանի խոշոր հարկ վճարողները մոտ 15 տոկոսով նվազեցրել են իրենց հարկային վճարումները պետբյուջե: Դա 2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքն է: Ինչ կլինի երկրորդ կիսամյակում՝ ժամանակը ցույց կտա, թեև տնտեսական կանխատեսումներն, իհարկե, այնքան էլ լավատեսական չեն:

Թե հատկապես ինչն է խոշոր հարկ վճարողների նման անկումային ցուցանիշի պատճառը՝ իհարկե, կարիք ունի տնտեսական լուրջ վերլուծության՝ հասկանալու համար այստեղ օբյեկտիվության ու սուբյեկտիվության հարաբերակցությունը: Սակայն ընդհանուր առմամբ կասկած չկա, որ կան, իհարկե, օբյեկտիվ հանգամանքներ՝ կապված տնտեսական իրավիճակի հետ, և այն անխուսափելիորեն վաղ թե ուշ սկսելու է ազդել ոչ միայն շարքային քաղաքացիների, այլ նաև օլիգարխների վրա: Իհարկե, մի էական տարբերությամբ՝ եթե շարքային քաղաքացիների վրա այն ազդում է ուղղակի օրվա հացի սրությամբ, ապա օլիգարխների վրա այդ ազդեցությունը կլինի, ասենք, «օրվա «Բենթլիի»» սրությամբ, այսինքն՝ ստիպված կլինեն, ասենք, մի «Բենթլի» պակաս առնել կամ մի գերթանկ հաճույք պակաս վայելել, խմել, ասենք, ոչ թե մի քանի տասնյակ կամ հարյուր, այլ մի քանի հազարանոց խմիչքներ և այլն: Սակայն սա, իհարկե, իր սրությամբ օլիգարխների համար ունի հենց օրվա հացի նշանակություն: Եվ սա, բնականաբար, պետք է արտահայտվի նաև պետբյուջե վճարվող հարկերի նվազման տեսքով:

Ավելին՝ հայաստանյան օլիգարխիան փորձում է գտնել այդ խնդրի առավել հիմնարար լուծում՝ հաշվի առնելով այն, որ տնտեսական վիճակը Հայաստանում առաջիկա տարիներին ամենևին էլ բարելավման լուրջ հեռանկարներ չունի: Վերջին հաշվով այդ լուրջ հեռանկարների համար օլիգարխիան պետք է հեռանա, իսկ օլիգարխիան չի ուզում հեռանալ, հետևաբար ուզում է գտնել ոչ միայն մնալու, այլ նաև ավելի էժան մնալու ձևեր:

Որպես համակարգային լուծում՝ նախաձեռնվել են սահմանադրական փոփոխությունները: Այսինքն՝ այս գործընթացի մի քանի առանցքային մոտիվներից մեկն էլ ռեսուրսների խնայողությունն է: Եվ սա իսկապես էական գործոններից, նպատակներից մեկն է, որ դրվում է փոփոխությունների հիմքում:

Տեսեք, միանգամից կրճատվում են երկու ծախսատար միջոցառումներ: Նախ՝ վերանում են նախագահական ընտրությունները, այսինքն՝ ժողովրդին փող բաժանելու մի միջոցառում վերանում է, և վերանում են նաև մեծամասնական ընտրությունները:

Խնդիրն այն է, որ համամասնականի և մեծամասնականի ծախսերը տարբեր են. տվյալ ընտրատարածքի օլիգարխը և իր համար էր գումար բաժանում, ծախսում միջոցներ, որպեսզի ձայն հավաքի, և կուսակցության համամասնական ցուցակի համար: Երկու ծախս, որովհետև տարբեր են ընտրողի մոտեցումները այս երկու գործոնների հանդեպ:

Այժմ առաջարկվում է մեծամասնականը հանել, այսինքն՝ ամեն մի ընտրատարածքի օլիգարխ արդեն կծախսի միայն համամասնականի համար, իսկ դա նաև ավելի քիչ ծախս է, քան մեծամասնականի դեպքում:

Այսպիսով՝ սահմանադրական բարեփոխումների հիմքում ակնհայտորեն նաև իշխող համակարգի միջոցների խնայողության գաղափարն է, որպեսզի օլիգարխիայի ««Բենթլիին» կակա չասի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում