Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Խաչատրյանները պատուհաս են դարձել այս ղեկավարության, ԱԱԾ-ի և օրգանների համար. Էմիլ Բուդաղյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը։

-Պարո՛ն Բուդաղյան, շաբաթ օրը Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ Որոշ ժամանակ առաջ էլ Ձեր որդուն՝ Արա Բուդաղյանին, Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով ձերբակալեցին։ Կապ տեսնո՞ւմ եք այս երկու որոշումների միջև։

-Ես մեր ղեկավարությունից ոչ մի բան չեմ հասկանում, թե ինչ են անում, բացարձակապես գլուխ չեմ հանում, քանի որ ոչ մի բան տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Այսինքն՝ իրենց կատարած գործողությունները բոլորովին անհիմն են։

Ինչ վերաբերում է մյուսին, ընդհանրապես չեմ խառնվում, նրա երեխային բռնեցին-չբռնեցին, միևնույն է, վաղ թե ուշ նա պետք է նստի սպանության գործով։

Հիմա Զաքարյանները չլինեին, մեկ ուրիշը կլիներ, ինչի քի՞չ է կատարել… Մինչև այդ էլ ահագին հանցագործություններ կատարել է, բայց դա որևէ տեղ չի երևացել։ Սա մի դեպք չէ։ Մի քանի անգամ մեքենայով խփել է, փախել՝ իբրև թե ուրիշն է նստած եղել ղեկին պատճառաբանությամբ։ Եվ այս ամենը որտե՞ղ է երևացել. ոչ մի տեղ։ Նրանք հանցանքներ է, որ գործում են։

Նկատի ունեք այն, որ Ձեր որդու սպանությունն այդպես էլ չբացահայտվեց, որ երկրում անպատժելիության մթնոլո՞րտ է։

Ես դիմել եմ Եվրադատարան, սպասում եմ, իսկ մնացածը չեմ խառնվում, ինչքան խառնվում ես, խաղ են խաղում, որ մեզ բոլորովին պետք չէ։ Հույսս միայն Եվրադատարանի հետ եմ կապում։

-Նկատի ունեք՝ իշխանությունները փորձում են խաղի՞ վերածել։

Չեմ կարող ասել՝ իշխանակա՞ն, թե՞ ֆինանսական օղակներն են։

-Այսինքն՝ անպատժելիության մթնոլո՞րտ է։

Նրանք պատուհաս են դարձել այս ղեկավարության, ազգային անվտանգության և օրգանների համար։ Նրանց ձեռքը կրակն են ընկել։ Ինչպես ասում են՝ Ձու գողացողը, ձի էլ կգողանա։ Միևնույն է, նրանք իրենց բնավորությունը չեն փոխելու։ Մեկ հանցանք նորից գործելու են։ Սպասում են վերջնական հանցանքին։ Ձերբակալությունը դեռ ոչինչ չի նշանակում, ես հավատ չունեմ, որ նրան չեն ազատելու։

Տեսեք Ազգային անվտանգության ղեկավար Գորիկ Հակոբյանն ինչ ասաց՝ այս երկրից, կառավարությունից ժողովուրդը դժգոհ է և չի վստահում։ Ամեն ինչ շատ պարզ է, և իրենք էլ շատ լավ հասկանում են՝ ինչ է կատարվում։

Վաղ թե ուշ կա՛մ ղեկավարությունն է հոգնելու նրանցից, կա՛մ էլ իշխանությունը փոխվելուց հետո ընդհանրապես նրանք այստեղ գոյություն չեն ունենալու։ Այլապես նրանից ամեն ինչ միշտ սպասելի է։ Այս ղեկավարությունն ընդհանրապես չի պատկերացնում նրա էությունը։

-Չի՞ պատկերացնում, թե՞ պարզապես հովանավորում է Խաչատրյանների ընտանիքին։

Դա դուք կպատկերացնեք, ես այդտեղ ասելիք չունեմ, իմ ամեն մի ասածը հակառակ է դառնում ինձ համար։

Ձեր որդու՝ Արա Բուդաղյանի ձերբակալությունն ինչո՞վ էր պայմանավորված։

Սա անիմաստ, անհեթեթ ձերբակալություն է, և նույնը կարող են կասկածել և՛ Ձեզ, և՛ մյուսների վրա։ Սա անհիմն ձերբակալություն է, և թե ինչ խաղ են խաղում, չեմ հասկանում և չեմ էլ պատկերացնում։

Պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ դատարան դիմեց, այնտեղ էլ նրան ասացին, որ այս փոքր բանի համար ինչու են ձերբակալել, բայց ասել է, որ որոշում կկայացնեն վաղը։ Վաղն էլ վերևների հետ խորհրդակցել են, և կալանքը մնացել է իր տեղում, նոր վճռաբեկին ենք դիմել։ Էլ ինչ ասեմ, ձեզ համար առանց իմ ասելու էլ ամեն ինչ պարզ է։ Բացարձակ որևէ հիմք չկա, պատկերացնո՞ւմ եք ենթադրությամբ ձերբակալել են, այդտեղ իրավաբանություն չի լինում։

Ես ուզում եմ ամեն ինչ օրենքի սահմաններում։

Բայց օրենքը չի գործում երկրում։

Բայց պետք է գործի, եթե չգործի, նշանակում է բոլորս հիմարացել ենք, այսինքն՝ օրգանները աշխատում են միայն կառավարության համար, ոչ թե ժողովրդի համար։

Իսկ որևէ կոչով իշխանություններին դիմելո՞ւ եք։

Ինչի դիմեմ, իրենք չե՞ն տեսնում դա, դա ինչ է տալու։ Ամբողջ թերթերը և հեռուսատեսություններն այդքան հաղորդումներ պատրաստեցին, ինչ փոփոխվեց, ոչ մի բան: Թեև բոլորն էլ փաստացի գիտեն, որ ինքն է սխալը։

Այսինքն՝ եթե այս անպատժելիության մթնոթլորտը շարունակվի, հանրությունը նորանոր հանցագործություններ կլսի՞ Խաչատրյաններից։

Անպայման։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում