Երևանի բուսաբանական այգում այս պահին իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ: Տեղում դեռևս շարունակում են աշխատել ՃԿԱԿ օպերատիվ խմբերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փոխգնդապետ, արագ արձագանքման խմբի ղեկավար Գարեգին Հակոբյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում հրդեհի պատճառները ճշտելու ուղղությամբ: Ըստ նախնական տվյալի՝ հրդեհված տարածքը մոտ 5 հեկտար է: Փոխգնդապետը մանրամասնեց, որ 4 մարտական հաշվարկ հերթապահելու է բուսաբանական այգում ողջ օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12.50-ին, ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի բուսաբանական այգում: Դեպքի վայր հասած ՃԿԱԿ օպերատիվ խմբերին հաջողվել է հրդեհը մարել ժամը 18.00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: