Woman-talk.com-ի փոխանցմամբ` մարդու համար կենսական կարևորություն ունի անհրաժեշտ ծավալի ու որակի ջուր խմելը: Առողջ մարդու օրգանիզմը 70 տոկոսով բաղկացած է ջրից, իսկ գլխուղեղը` 90 տոկոսով:
Կենսական անհրաժեշտություն ունի օրական 1.5-2 լիտր ջուր խմելը` օրգանիզմին բավականաչափ թերմիկ կայունություն հաղորդելու համար: Թեյը, սուրճը, հյութերը, որոնք օրական օգտագործում է մարդը, հաշվի չեն առնչվում: Խոսքը միայն H2O-ի մասին է, հակառակ դեպքում մեր օրգանիզմին սպառնում է ջրազրկում:
Ջուր խմելն անհրաժեշտ է, քանի որ այն մասնակցում է մեր օրգանիզմում կատարվող բոլոր գործընթացներին: Բջիջը բաղկացած է ջրից, բջիջը գտնվում է ջրի մեջ, ջրի օգնությամբ օրգաններին ու համակարգերին հասցվում են սննդարար նյութեր, ջուրը տարրալուծում է սնունդը և այլն: Առանց ջրի գոյություն չունի կյանք: Ջուրն էներգիայի գլխավոր աղբյուրն է:








































