Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կավարտվեն երկու օրից: Reuters գործակալության փոխանցմամբ այս մասին հայտարարել է ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:
«Երկու օրից այս բանակցությունները կմոտենան ավարտին: Բոլոր խաղաքարտերը դրված են սեղանին»,- ասել է Ֆաբիուսը:
Նրա խոսքով` ներկա պահին առանցքային հարցը Իրանի պատրաստակամությունն է՝ հստակ դիրք զբաղեցնել հարցերի շուրջ, որոնց լուծումը ներկայումս պարզ չէ:
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկ Մոգերինին հայտարարել է, որ «վեցյակի» երկրները «B ծրագրի» անհրաժեշտություն չեն տեսնում` Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների տապալման դեպքում: