ԱՄՆ-ն արտասահմանում համաշխարհային առաջնորդներին և հասարակ քաղաքացիներին լրտեսում է միայն հատուկենտ դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ազգային անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիին:
«Մենք արտասահմանում լրտեսությամբ ենք զբաղվում այնքան ժամանակ, քանի դեռ ազգային անվտանգության հատուկ թիրախներ չկան: Դա վերաբերում է ինչպես շարքային քաղաքացիներին, այնպես էլ համաշխարհային առաջնորդներին»,- հայտարարել է Քիրբին: