Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ինչ են Բաքվում խաղացել Պուտինը, Ալիևն ու Էրդողանը. Kommersant

Ուրբաթ օրը Բաքվում բացվել են Առաջին Եվրոպական խաղերը: Kommersant-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը գրում է այն մասին, թե ադրբեջանցիներն ինչու են բեյջերը կրում ոչ թե պարանոցին, այլ թևատակերին, ինչու Լեդի Գագան երգեց հենց այդպես, ոչ թե այլ կերպ, ինչի մասին լռեցին Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նաև այն մասին, թե ով կզբաղեցնի առաջին տեղն այդ խաղերում:

Լրագրողը, մասնավորապես, նշում է, որ ադրբեջանցիները երկար տարիներ մարզական մեծ մրցաշար էին ցանկանում և ստացան այն: Պարզվեց՝ խաղերին պատրաստ են նաև հասարակ ադրբեջանցիները: Թվում է՝ Բաքվի յուրաքանչյուր բնակիչ կամ կազմակերպիչ, կամ գոնե կամավոր բեյջ ունի: Նրանք այն կրում են ոչ թե պարանոցին, այլ թևատակերին՝ ուսով գցելով: «Բեյջը դժվար է այդքան խորը դնել և ավելի դժվար է հանել այնտեղից, բայց նրանք կարողանում են: Ես մի քանի մարդու հարցրել եմ՝ ինչո՞ւ այդպես, զրուցակիցս անկեղծորեն զարմացավ. «Բա ինչպե՞ս»: «Ախր, պարանոցին կախելն ավելի հարմար է,- շարունակեցի ես»: «Ինչո՞ւ է ավելի հարմար»,- պատասխանեց իմ զրուցակիցը»»,- հիշում է լրագրողը:

Հաջորդ առավոտյան հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Կոլեսնիկովը նշում է, որ Էրդողանը շուտ է եկել ու սպասել է Պուտինին: Ավելի ուշ բանակցությունների համար սենյակ է մտել նաև Ռուսաստանի նախագահը:

Լրագրողը նշում է, որ երկու նախագահները միմյանց ողջունելուց հետո մի քանի րոպե լուռ նստել են:

«Եվ Թուրքիայի նախագահի նյարդերը, այնուամենայնիվ, տեղի տվեցին: Նա հասկացավ, որ լրագրողները չեն գնում (և, ըստ երևույթին, չեն գնա), և հանկարծ ասաց, որ Խաղերի բացման միջոցառումն իրեն դուր է եկել, բայց ԵՄ ոչ մի ղեկավար չի եղել»,- հիշեցնում է հոդվածագիրը:

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը «ևս շատ տարօրինակ արձագանքեց». «Ոչինչ: Փոխարենը՝ Թուրքիան որպես ԵՄ անդամակցության թեկնածու, ներկայացրեց ամբողջ Եվրոպան»:

«Դա կոպիտ ստացվեց. ախր, պարզ է, որ երկրի նախագահը, որն այդքան տարի ԵՄ անդամակցության թեկնածու է, ցավագին է վերաբերվում այդ թեմային»,- ասվում է հոդվածում:

«Մենք գործընթացի մեջ ենք»,- հիշում է լրագրողը Էրդողանի արձագանքը Պուտինի խոսքերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում