Մալազիայի իշխանությունները մտադիր են պատնեշ կառուցել Թայլանդի հետ սահմանին` Մյանմայից և Բանգլադեշից ապօրինի փախստականների հոսքը կանխելու համար: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Երկրի ՆԳՆ փոխնախարար Ջաֆար Վան Ջունայդիին:
Նրա խոսքերով` նախատեսվում է ուժգնացնել սահմանապահ վերահսկողությունը և կատարելագործել տեխնիկական համակարգը: Նա նշել է, որ «առավել արդյունավետ կլինի ֆորտիֆիկացիոն ամրությունների կառուցումը», քանի որ սահմանապահներն ի վիճակի չեն հետևել 700 կմ ձգվող սահմանի հարյուրավոր գաղտնի ուղիներին: