G7-ն անհրաժեշտ է համարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումը մինչև Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք իրագործումը՝ Բեռլինում կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։
«G7-ի առաջիկա գագաթնաժողովին մենք կշարունակենք ձգտել Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման։ Մենք համաձայն ենք, որ պատժամիջոցները պետք է պահպանվեն մինչև Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք կատարումը»,- ասել է Քեմերոնը։
Ուկրաինայի իշխանություններն ու Արևմուտքի երկրները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար։