Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Իր նախորդների պես Սերժ Սարգսյանը կհեռանա քաղաքականությունից, բայց կպահպանի ազդեցությունը

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն  է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

– Պարոն Կիրակոսյան, ո՞րն էր Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի կարևորությունը, մասնավորապես՝ Հայաստանի համար:

– Ռիգայի գագաթնաժողովը Հայաստանի համար, որն «Արևելյան գործընկերություն» ծրագրին միացած 6 անդամներից մեկն է, նշանակալից էր՝ այն իմաստով, որ երկրորդ հնարավորություն էր ԵՄ հետ հարաբերություններ հաստատելու համար: Դա նաև ԵՄ համար էր կարևոր գագաթնաժողով՝ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի և Ռուսաստանի հետ առճակատման իմաստով: Հայաստանի ու ԵՄ միջև հետագա հաջող գործակցությունը ինչ-որ իմաստով փրկում է նաև «Արևելյան գործընկերությունը», որովհետև այն վտանգված է Մոլդովայում տեղի ունեցող  քաղաքական զարգացումների ֆոնին, որը դեմ է պրոեվրոպական քաղաքականությանը: Առկա են նաև Վրաստանի ներիշխանական խնդիրները և իհարկե՝ Կիևի իշխանության անհստակ ու տատանվող քայլերը: Այսպիսով, «Արևելյան գործընկերությունը» վերականգնվեց Հայաստանի շնորհիվ: Հայաստանին էլ իր հերթին հաջողվեց խուսափել Բելառուսի և Ադրբեջանի հետ նույն կարգավիճակից՝ իհարկե գլխավորապես ԵՄ քաղաքական կամքի շնորհիվ, բայց նաև Հայաստանի՝ առաջ գնալու ցանկության:

– Եվ նաև՝ որովհետև Ալիևն այնտեղ չէր:

– Դա երկրորդ պատճառն է, եթե առաջին պատճառը Բրյուսելի և Երևանի քաղաքական կամքն է, երկրորդը՝ Ադրբեջանի հետ ունեցած հակասություններն են: Ադրբեջանի նախագահն ամենավերջին պահին որոշեց չգնալ և այնտեղ ուղարկեց արտգործնախարարին: Դա մեսիջ էր, որը ցույց էր տալիս Ադրբեջանի անհամաձայնութունն Արևմուտքի և Եվրոպայի հետ՝  նրանց կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները քննադատելու կապակցությամբ:

– Դուք Ռիգայում էիք, ի՞նչ միջադեպ տեղի ունեցավ գագաթնաժողովի վերջում՝ հռչակագրի ընդունման հետ կապված:

– Հռչակագրի տեքստը, որը պետք է ստորագրվեր ԵՄ անդամ բոլոր 28 երկրների և ԱլԳ անդամների կողմից, ուներ երկու առարկություն և անհամաձայնություն: Առաջինը՝ Հայաստանի և Բելառուսի անհամաձայնությունն էր Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման մասով, դա շատ աննշան անհամաձայնություն էր, որը հետագայում կարգավորվեց Եվրամիության կողմից: Դա Հայաստանի կողմից քայլ էր Ռուսաստանին սիրաշահելու համար՝ հետագայում Ռուսաստանի կողմից Եվրամիության հետ համագործակցելու առումով անհամաձայնություն չունենալու համար: Երկրորդը՝ վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Հռչակագրի տեքստը նշում էր, որ Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և այն հիմնարար սկզբունքներին, որ հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքների համաձայն: Բաքուն մեծ խնդիր տեսավ իր համար, և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը՝ պատվիրակության մյուս անդամների հետ ցուցադրաբար դուրս եկավ դահլիճից: Այն, ինչ տեղի ունեցավ հետո՝  էլ ավելի նշանակալից էր:

– Տուսկը զանգահարեց Ալիևին:

– Նա պաշտոնական հեռախոսազրույց ուենցավ Ալիևի հետ և համոզեց համաձայնել տեքստի հետ, որը իր սեփական արտաքին գործերի նախարարին ծիծաղելի վիճակում դրեց:

– Անդրադառնանք Ռիգայում Սերժ Սարգսյանի ելույթին, որտեղ նա առաջին անգամ նշեց, որ Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Դա շատ յուրահատուկ ձևակերպում էր ԵՄ երկրների առաջնորդների ներկայությամբ ասված:

– Երկու հետաքրքիր բան կա: Առաջինը՝ հայկական դիվանագիտության հետաքրքիր մոտեցումն է, բայց դա մեկ ուրիշ Սարգսյանի՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի մտահղացումն ու նորամուծությունն էր՝ ցույց տալու, որ հայկական դիվանագիտությունը ստատիկ չէ: Երկրորդ հանգամանքը ԵՄ պարգևատրումն էր Սարգսյանին՝ Ռիգայի գագաթնաժողովին մասնակցելու կապակցությամբ: Դա նույնպես մեսիջ էր ուղղված Մոսկվային:

– Ի՞նչ եք կարծում՝ Ռիգան Հայաստանի համար հաջողվա՞ծ էր:

– Այո: Եթե ամբողջ պատկերը դիտարկենք, գագաթնաժողովում քննադատության արժանի շատ բան կար: Ռիգայում բացահայտվեց Եվրոպական միության թուլությունը անվտանգության քաղաքականության առումով:

– Արևելյան գործընկերությունն ինքնին ինչքանո՞վ է այսօր կարևոր Բրյուսելի համար:

– Դա շատ կարևոր հարց է: Մի քանի պարագաներում, եթե Հայաստանը, հետո նաև  Բելառուսը չլինեին, «Արևելյան գործընկերությունը» վտանգի տակ կլիներ, բայց իրական վտանգը Բրյուսելի քաղաքականության առաջնահերթությունների մեջ է:

– Մեծ Բրիտանիայի հանրաքվեն…

– Դա թուլության ևս մեկ ապացույց է: ԵՄ կողմից «Արևելյան գործընկերությանն» աջակցությունը ավելի քիչ է, քան նախկինում կար:  Շվեդիան տատանվում է, եթե Լեհաստանն ու Բալթյան երկրները նախկինի պես աջակցում են, ապա Մեծ Բրիտանիան՝ ոչ: ՀՀ համար հետագայում կարևոր է ցույց տալ, թե ինչու է Հայաստանը ռազմավարական առումով կարևոր ԵՄ համար:

– Ինչո՞ւ:

– Եվրամիության մեկ այլ քաղաքականություն է՝ «հարևանների հարևանները»՝ Իրանը,  Թուրքիան, Ռուսաստանը, որտեղ Հայաստանը կարող է որպես կամուրջ լինել՝ Եվրամիության և Ռուսաստանի, ինչպես նաև Թուրքիային և Իրանին ներառելու առումով:

– Կարո՞ղ ենք ասել, որ մենք մի աստիճան բարձր ենք Ադրբեջանից և Բելառուսից:

– Ռազմավարական տեսանկյունից ավելի բարձր նույնիսկ Մոլդովայից և Վրաստանից: Վրաստանը նախագահի և վարչապետի միջև ներքաղաքական կոնֆիկտի պատճառով վտանգի տակ է դնում Ասոցացման համաձայնագիրը, Մոլդովայի դեպքում ավելի մեծ վտանգ է առկա՝ առհասարակ Եվրամիությանն աջակցելու տեսանկյունից: Հայաստանը Ուկրաինայից հետո երկրորդն է կարևորության առումով: Եկող տարին իսկապես կարևոր  քննություն է  Հայաստանի համար՝ իրական ժղովրդավարական, քաղաքական, ինչպես նաև  տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար:

– Ադրբեջանի արտգործնախարարը Ռիգայի գագաթնաժողովից անմիջապես հետո Մոսկվայում էր: Համատեղ մամլո ասուլիսում Լավրովը և Մամեդյարովը պաշտոնական հայտարարություններ կատարեցին՝ Լեռնային Ղարաբաղի, ԵՏՄ հետ կապված: Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք և այցելության փաստն ինքնին:

– Դիտարկենք այս ամենի ժամանակագրությունը: Ռիգայի գագաթնաժողովից հետո այդքան արագ Մոսկվա գնալու պատճառը Ադրբեջանի հնարավորությունն էր Մոսկվայում արտահայտել իր զայրույթը՝ Արևմուտքի կողմից  Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման քննադատության կապակցությամբ, ինչպես  նաև Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին առնչվող հարցերի վերաբերյալ: Մոսկվան Ադրբեջանին ավելի մոտ է, քան Արևմուտքը: Սա Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորություն էր: Ռուսաստանն ավելին է Ադրբեջանի համար, քան ուղղակի զենքի թիվ 1 մատակարարը, բայց դա կարող է շատ վտանգավոր գործոն դառնալ Հայաստանի անվտանգության ու կայունության համար: Մոսկվայի կողմից էլ Ադրբեջանի պատվիրակությանն ընդունելը Երևանին ուղարկված մեսիջ է իր ազդեցությունը պահելու համար:

– Ի՞նչ կասեք Պուտինի Ադրբեջան այցելելու, Բաքվում եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելու մտադրության կապակցությամբ, որտեղ նաև Էրդողանն է լինելու՝ հաշվի առնելով, որ Մոսկվան ու Անկարան հիմա շատ զգայուն հարաբերություններ ունեն:

– Պուտինը ապրիլի 24-ին Հայաստան եկավ ոչ թե Հայոց ցեղասպանության համար, այլ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության, ինչպես նաև ՀՀ իշխանությանը հիշեցնելու, թե ինքանով են նրանք կախված Մոսկվայից: Բաքու այցելելով՝ Պուտինը հայոց պատմությունն է կրկնում: Հայաստանը կորցնում և տուժում է Ռուսաստան-Թուրքիա համագործակցությունից: Այդ գործակցությունն ավելի վտանգավոր է, քան նախորդները, որովհետև Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը հարցականի տակ է դնում: Մենք պետք է գիտակցենք, որ Ռուսաստանը Հայաստանի համար ոչ հուսալի գործընկեր է: Այս իրավիճակը ՀՀ իշխանության համար իրապես լավ հնարավորություն է մնալու պրոռուսական, բայց ոչ պրոպուտինյան, սակայն համոզված չեմ, որ այդ հնարավորությունը կօգտագործվի:

– Անդրադառնանք ներքաղաքական զարգացումներին. ի՞նչ եք մտածում սահմանադրական բարեփոխումների մասին, հնարավո՞ր է հանրաքվեն տեղի ունենա այս աշնանը, ինքը՝ Սերժ Սարգսյանը ի՞նչ տարբերակ կընտրի:

– Իմ դիտարկմամբ՝ սահմանադրական բարեփոխումները նախագահ Սարգսյանի համար իշխանության ղեկին մնալու մեխանիզմ չէ: Ես տեսնում եմ թուլացած իշխանություն, որը  հանրային և քաղաքական երկխոսություն է ակնկալում:,

– Դուք չե՞ք կարծում, որ  նա ուզում է մնալ իշխանության ղեկին:

– Ո՛չ, չեմ կարծում:

– Կարծում եք՝ հեռանո՞ւմ է:

– Նախագահության երկրորդ ժամկետը, կարծում եմ, կավարտի:

– Գուցե վարչապետի կամ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում մնա:

– Չեմ կարծում, ինչպես նախորդ երկու նախագահները, այնպես էլ Սարգսյանը կհեռանա քաղաքականությունից, բայց կմնա ետնաբեմում: Չեմ կարծում, թե վարչապետի կամ որևէ այլ բարձր պաշտոն կզբաղեցնի, թեպետ կմնա ազդեցիկ:

– Իր կուսակցությա՞մբ:

– Իր կուսակցությամբ, բայց նաև, մենք չգիտենք, թե նա ում է իրեն ժառանգորդ ընտրել:

– Ո՞վ կարող  է լինել:

– Դա մի որոշում է, որ նախագահը մինչև վերջին րոպեն գաղտնի կպահի՝ ընդդիմությանը կանխելու համար, բայց մենք տեսնում ենք շատ թեկնածուներ, ինչպես, օրինակ, պաշպանության նախարարը: Չեմ կարծում, թե նրան հաջորդողը ներկայացնի «ղարաբաղյան կլանը», ինչպես շատերը նշում են:

Հայաստանի այս կառավարությունը ՀՀ պատմության մեջ երևի ամենաքիչ հայտնին է՝ նախարարների կաբինետի թուլության պատճառով: Ինչպես մենք  տեսանք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայից, հասարակությունը փոփոխություններ է ուզում, 2017-18թթ. շատ դժվար է  լինելու, մանավանդ այս տնտեսական ճգնաժամի ֆոնին:

Անկեղծ լիենենք՝ հիմա չկա ընդդիմություն, մարգինալացված է, նոր ընդդիմություն է անհրաժեշտ: Մենք ականատես եղանք «Բարգավաճ Հայաստանի» և իր հիմնադիր Ռոբերտ Քոչարյանի անհետացմանը իշխանության ազդեցությունից: Իշխանության համար նոր դժվարություն է ստեղծվում՝ կկազմի՞ այդ կառավարությունը կոալիցիա Արթուր Բաղդասարյանի ուժի կամ Դաշնակցության հետ: Չկա վստահելի ընդդիմություն

– Ի՞նչ կարող եք ասել արտաքին ուժերի մասին, հնարավո՞ր է նրանք թեկնածու փնտրեն գալիք ընտրություններում:

– Ո՛չ: ԱՄՆ-ը, ԵՄ-ը բարեփոխումներ են սպասում Հայաստանի ներքաղաքական կյանքում միայն, առկա է նաև Մոսկվայի գործոնը, բայց չեմ կարծում, թե նրանք ուղիղ կերպով կմիջամտեն Հայաստանի  ներքաղաքական կյանքին:

Մյուս կողմից՝ մի քանի ամիս առաջ ականատես եղանք Հայաստանի նախագահի և Ծառուկյանի միջև առաջացած հակամարտությանը, երբ Ծառուկյանը դրանից առաջ այցելել էր Մոսկվա՝ աջակցություն ստանալու:

Այն, ինչ հիմա չկա՝ պրոարևմտյան կամ պրոեվրոպական ուժերն են, և այս վակուումը պետք է լցվի, բայց դա մի դերակատարություն է, որ այլևս չեն կարող ստանձնել Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը» կամ Դաշնակցությունը: Միգուցե անհրաժեշտ են ավելի շատ պրոհայկական ուժեր, և ոչ պրոեվրոպական կամ պրոռուսական:

Հեշտ է  մեղադրել մեր բոլոր խնդիրների մեջ Ռուսաստանին կամ Պուտինին, բայց Հայաստանի ժողովրդավարացման խնդիրների մեջ Պուտինը մեղավոր չէ: Եվրոպական միությունն էլ իր հերթին շատ կարևոր է, բայց մեր բոլոր խնդիրների պատասխանը չի կարող տալ:

– Հայաստանի համար մեծ կարևորություն ունի անվտանգության խնդիրը. մեծ փոփոխություններ ենք նկատում հետխորհրդային տարածքում, տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, Վրաստանում, գիտենք, թե ինչ կարող է լինել այստեղ, եթե պատերազմ սկսվի Ադրբեջանի հետ, բայց կա մեկ այլ կարևոր սպառնալիք ամբողջ տարածաշրջանում՝ Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Իսլամը, «Իսլամական պետությունը»: Մեր բազմաթիվ հայրենակիցներ պատերազմի կիզակետում են՝ Հալեպում, և Հայաստանի կառավարությունը առաջնահերթություն է համարում նրանց տարհանումն այնտեղից:

– Լավ հարց է: Եթե մենք դիտարկում ենք «Իսլամական պետության» սպառնալիքը, ապա տարբեր ուղիներով ավելի լուրջ վերափոխում է տեղի ունենում, որը գալիս է «Ալ Քաիդայից»: Հայաստանի համար «Ալ Քաիդայի» սեպտեմբերտասնմեկյան ահաբեկչությունը հեռավոր մի գործողություն էր, մենք դրանից չազդվեցինք, մենք ունենք փակ սահմաններ, մենք չունենք ուղիղ սահման Մերձավոր Արևելքի հետ, մենք չունենք իսլամական համայնք, իսլամական ներկայություն Հայաստանի ներսում: Այնուամենայնիվ «Իսլամական պետության» սպառնալիքն ավելի վտանգավոր, ավելի լուրջ է և առնչվում է Հայաստանի ազգային անվտանգությանը Լիբանանի և Սիրիայի հայերի խոցելիության կոնտեքստից ելնելով:

Արտգործնախարար Նալբանդյանի այցը Սիրիա և հանդիպումը Սիրիայի նախագահի հետ շատ կարևոր էր: Այդ քայլով  Հայաստանն ապահովեց  Հալեպի և Դամասկոսի հայ համայնքների  անվտանգությունը:

– Ապրիլին մենք երկու կարևոր միջոցառում ունեցանք: Մեր երկիր այցելեցին տարբեր երկրների հայեր, Քարդաշյանների Հայաստան այցելությունից և հատկապես System of a Down ռոք խմբի համերգից հետո մենք հասկացանք, որ մենակ չենք, որ հաջողակ երկիր կառուցելու համար ունենք սփյուռքի աջակցության կարիքը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անի Հայաստանի կառավարությունը սփյուռքի տարբեր համայնքներին հաջողակ երկիր կառուցելու մեջ ներգրավելու համար:

– Ապրիլ ամիսը շատ կարևոր էր ոչ միայն Ցեղասպանության հարյուրամյակով, այլ Հայաստանին ամբողջ աշխարհում ներկայանալու հնարավորություն տալով: Մի խնդիր կա, որը ոչ թե Հայաստանի կառավարությանն է վերաբերում, այլ Հայաստանի սփյուռքին: Հայաստանի սփյուռքի համար ապրիլի 24-ն է միասնական լինելու օր, բայց դա բավարար չէ, տարվա մնացած 364 օրը ևս շատ կարևոր են: Մենք կարիք ունենք ուժեղ և բարգավաճ երկիր կառուցելու, տնտեսական բարեփոխումներ անելու, որտեղ սփյուռքը չկա, բացակա է: Տարբերություն չկա՝ ով է իշխանության Հայաստանում: Ամոթ է սփյուռքի համար կորցնել այդ հնարավորությունը, բայց նաև մեծ կորուստ է այստեղ ապրողներիս համար, ովքեր տառապում են չափից դուրս շատ հնարավորություններ կորցնելու  պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում