Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ զրույցում հայտարարել է, որ բրիտանացիները դժգոհ են ԵՄ-ում առկա վիճակից։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Վարչապետն իր արվարձանային նստավայրում Յունկերի հետ քննարկել է ԵՄ բարեփոխումն ու երկրի կարգավիճակը միությունում։
Վարչապետի ներկայացուցչի խոսքով՝ Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ցանկություն ունի հասնել Մեծ Բրիտանիայի համար արդար պայմանների։
Քեմերոնը խոստացել է ԵՄ անդամակցության մասին հանրաքվե անցկացնել մինչև 2017-ի վերջ։ Քեմերոնը մտադիր է բարեփոխման հասնել մինչ հանրաքվեն։
Քեմերոնն ու Յունկերը եկել են համաձայնության, որ պահանջվում են հետագա քննարկումներ, այդ թվում՝ մյուս առաջնորդների հետ, առավել հաջող կերպով առաջ շարժվելու համար։