Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, նախկին նախագահ «Միխեիլ Սաակաշվիլին անցյալ է և նրա մասին չարժե հաճախ խոսել»: Այս մասին նա հայտարարել է Ռիգայում: Վարչապետն ասել է, որ ինքը «մարդկայինորեն խղճում է Միխեիլ Սաակաշվիլիին», սակայն խորհուրդ է տվել մոռանալ նրա մասին, գրում է TASS-ը:
«Միթե որևէ մեկը մտածում է, որ ես կծախսեմ թանկարժեք ժամանակն այն բանի վրա, որպեսզի Լատվիայի նախագահի և վարչապետի հետ հանդիպումների ընթացքում խոսեմ Սաակաշվիլիի` Վրաստանի անցյալի մասին»,- ասել է Ղարիբաշվիլին:
«Միթե ես կարող էի անհանգստացնել Լատվիայի իշխանություններին այն բանի համար, որպեսզի նրանք ձերբկալեն և մեզ հանձնեն Սաակաշվիլիին: Ես ինքնաթիռում մեկ ազատ տեղ ունեմ` նրան Վրաստան տանելու համար, բայց դա, իհարկե, կատակ է: Ես մտադիր չեմ լուրջ մեկնաբանություններ անել նրա հայտարարությունների շուրջ»,- նշել է վարչապետը: