Սիլվիո Բեռլուսկոնին սկսել է օգտվել սոցցանցերից ու գրանցվել է անգամ Instagram-ում, հայտնում է La Repubblica-ն:
Նա արդեն հասցրել է ավելի քան 60 լուսանկար տեղադրել իր միկրոբլոգում:
Լուսանկարներում պատկերված է անձամբ քաղաքական գործիչը՝ հրապարակային ելույթների ժամանակ, ինչպես նաև նրա ընկերուհին՝ Ֆրանչեսկա Պասկալեն, նաև Բեռլուսկոնիի շները՝ Դուդուն ու Հարլին: