Մայիսի 5-ը ողջ Եվրոպայում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի օր։ Այս օրը սովորաբար անցկացվում են միջոցառումներ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի գաղափարի ընկալմանն ու համապատասխան հնարավորությունների ստեղծմանը:
Երևանում հաշմանդամություն ունեցող անձինք իրականացրեցին ֆլեշ-մոբ, որին մասնակցում էին նաև մարզերից եկած հաշմանդամ անձինք: Նրանք ֆլեշ-մոբը իրականացրեցին Շառլ Ազնավուրի հրապարակում, այնուհետև շրջայց կատարեցին հարակից այլ փողոցների կայանատեղիներով ՝ վարորդներին հորդորելով իրենց մեքենաները չկայանել սայլակ օգտագործող անձանց համար նախատեսված կայանատեղիում:
Մանրամասները ՝ տեսանյութում։