«Այնքանով, որ այսօր ավելի երևաց աշխարհի առաջ, որ միասնական է մեր ժողովուրդը, դա կնպաստի»,- ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե այս օրերի իրադարձությունները որքանով կարող են նպաստել Արցախի անվտանգության ապահովմանը:
Լրագրողի դիտարկմանը, թե որ ուղղությամբ պետք է լինի Հայաստանի ուղղվածությունը, պատգամավորը պատասխանեց. «Առաջնահերթը հզոր հայրենիք, լավ պետականություն, նոր հետո բոլոր այն տեղերը, որտեղ որ մենք տեղ ունենք»:
«Թերացումները մեր բոլորիս մեջ է: Ինքներս ամեն մեկս մեզ ուղղենք, կդզվի»,- հավելեց նա:







































