Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ժամանակ Ժիրայր Սէֆիլյանի եղբայրը հայտարարեց, որ գտել է հայ ժողովրդի արժանավոր զավակ Եղիշե Չարենցի հեռախոսահամարը, զանգահարել է նրան և նա պատասխանել է իրեն:
Թորոս Սէֆիլյանն ասաց, որ Եղիշե Չարենցի հեռախոսահամարն ինքը վերցրել է հարևանուհուց: Ինչևէ: Հարևանն ասել է, որ նա բջջային հեռախոս չունի, բայց այլ հեռախոսահամար է տվել՝ ասելով. «Եթե այս համարներին զանգես, կպատասխանի»: «Ունեցա այդ համարձակությունը, զանգեցի և շատ արագ պատասխանեց. Ասացի՝ թույլտվություն եմ խնդրում, ուզում եմ քո կարգախոսը՝ նվիրված մեր ազգին, որը բոլորիս համար նորություն չէ, օգտագործել»: