Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ժիրինովսկին դեմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ հայտարարությանը

Պետդումայի այսօրվա նիստի ժամանակ պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին կոշտ քննադատել է հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ որոշ պատագամավորների առաջարկած հայտարարությունը:

«Ինչի՞ն է նվիրված այդ հայտարարությունը: Որևէ մեկը խոսում է ցավակցության մասին: Սակայն ցավակցություն կարելի է հայտնել միայն ֆիզիկական մարդու մահվան դեպքում: Հոգեհանգստի կգնաք և կհայտնեք ձեր ցավակցությունը: Իսկ այստեղ խոսքը հարյուրամյա վաղեմության իրադարձությունների մասին է, և դուք չեք կարող տվյալ դեպքում խոսել ցավակցության մասին:

Հնարավոր է, կարելի է խոսել հանդուրժողականության կամ վշտակցության մասին: Մենք արդեն արտահայտել ենք մեր զգացմունքները` հարյուրամյա վաղեմության իրադարձությունների վերաբերյալ: Հիմքեր չեմ տեսնում գրելու եղբայրական Հայաստանի մասին, քանի որ եղբայր ժողովուրդներ և եղբայր պետություններ չեն լինում: Ուկրաինայի օրինակով մենք դա տեսնում ենք: Ռուսներն Ուկրաինայում և ռուսները Ռուսաստանում ոչ միայն եղբայրներ չդարձան, այլ հակառակը թշնամիների վերածվեցին:

1991-ին ամենից շատ ռուսների վտարեցին հենց Հայաստանից: Ամենուր կան ռուսներ, իսկ այնտեղ Հայաստանում`ոչ: Ուստի պետք չէ այստեղ գրել եղբայր Հայաստանի մասին: Այո, լավ երկիր է, բայց հայտարարության տեքստում առավել կոշտ միտք պետք է դնել:

Ես վստահ չեմ, որ մենք լավ հարաբերություններ կունենայինք, եթե չլինեին հարևանների կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքները: Տեղափոխեք այն Ֆինլանդիայի կողմ, և այնտեղ կլինեն կոշտ հակառուսական տրամադրություններ: Ուստի, այստեղ հարցն աշխարհագրության մեջ է, ոչ թե այն բանում, թե ով ում եղբայրն է:

Բառապաշարը պետք է պահել այնպես, որպեսզի հիասթափություն չլինի: Մենք, իհարկե, կաջակցենք այդ հայտարարությանը, սակայն յուրաքանչյուր ոք իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի»,-հայտարարել է Ժիրինովսկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում