Այսօր տեղի ունեցավ «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակի պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ծրագիրը նախաձեռնվել է Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Տեսահոլովակում կոչ է արվում կանխել բռնությունը, սպանությունները և Ցեղասպանությունն ամբողջ աշխարհում:
Ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: «Առաջին լրատվականը» հետաքրքրվեց՝ արդյոք նա հավանել է տեսահոլովակը:
«Սպասեք էլի, հլը նայեմ նոր, բայց գաղափարն իմն էր»-ասաց առաջին տիկինը՝ շտապելով պրեմիերային: