Վերջին շրջանում Ջասթին Բիբերը մեծ հաջողություններ ունի կանանց՝ հատկապես մոդելային բիզնեսի ներկայացուցիչների շրջանում: Coachella փառատոնի ժամանակ նրան անընդհատ նկատում էին Victoria’s Secret-ի գեղեցկուհիների հետ:
Hollywood Life պորտալի աղբյուրը պատմել է, որ Բիբերը սիրահետում է Իրինա Շեյկին, ով սիրով է պատասխանում նրա սիրահետումներին:
Սակայն հարկավոր է նշել, որ Ջասթինը հեշտությամբ միաժամանակ մի քանի մոդելների է սիրահետում: Փառատոնի ընթացքում նա չի բաժանվել Քենդալ Ջեներից և Հեյլի Բոլդուինից:
Բիբերը նույնիսկ Քենդալի հետ լուսանկարներ է հրապարակել, որից հետո ԶԼՄ-ներում տարածվել է նրանց սիրավեպի մասին լուրերը:
Ընդ որում, այսօր հայտնի է դարձել, որ դերասանին վռնդել են Դրեյքի համերգից: Ականատեսների խոսքերով՝ նա փորձել է անցնել մի այնպիսի գոտի, որն արդեն լեփ-լեցուն է եղել: Արտիստն անտեսել է անվտանգության աշխատակիցների հորդորները, որից հետո նրան հարթակից դուրս են հրավիրել: