Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Եթե Պուտինն ապրիլի 24-ին չգա Երևան, ուրեմն ռուսական դիվանագիտությունը մեռել է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

-Պարոն Կարապետյան, շաբաթներ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Պուտինն ապրիլի 24-ին կլինի Երևանում: Այնուհետև, ռուսական մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այցը հնարավոր է չկայանա, ավելին` Պեսկովն ինքն այդ մասին նորից խոսելով ընդգծել է, թե հարցը քննարկումների փուլում է և դրա վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն: Ըստ Ձեզ, ի՞նչն է սրա շուրջ առաջացած աղմուկի իրական դրդապատճառը: Հայաստանի համար ինչքանո՞վ է կարևոր այդ այցը:

Ընդհանրապես՝ 100 ամյակին նվիրված միջոցառումներին ինչքան շատ աշխարհի երկրների առաջնորդներ մասնակցեն՝ այդ թվում լավ կլիներ Հռոմի Պապն էլ գար, այդքան դա կդառնա ավելի ծանրակշիռ փաստ:

Իհարկե, աշխարհի հասարակական հնչողությունը՝ շատ լավ է, մարդիկ եկան, միլիոնավոր մարդիկ իմացան Հայաստանը, Ցեղասպանության մասին: Բայց աշխարհի քաղաքականությունը միայն հասարակական կարծիքի վրա չէ հիմնված: Թե՛ Պուտինի, թե՛ Օբամայի, թե՛ Մերկելի, թե՛ Օլանդի, այս պարագայում ամենակարևոր դեմքերից` Հռոմի պապի այցելությունը չափազանց ծանրակշիռ փաստարկ կլիներ, որ այդ օրն աշխարհն ուղակիորեն ճանաչեր Ցեղասպանությունն ամբողջությամբ: Թուրքիայի այդ հիստերիկ նկրտումները, երեկվա այդ պահվածքը՝ դիվանագիտական չէր…: Հռոմի Պապն ուղղակի կրկնել էր Իոան Պավել երկրորդի և մեր Կաթողիկոսի համատեղ հայտարարությունից մի կտոր՝ այսինքն 2001 թվականին կազմված փաստաթղթից մի հատված: Նշվել է շատ կարևոր մի բան, որ Բենդեիկտոս 15-րդ-ը 1915 թվականին նամակ է ուղարկել սուլթանին այդ բառերով: Նա որևէ բան չէր արել: Այդ պատճառով եմ ասում, որ հիմա Թուրքիայի քայլը հիստերիկություն է, նա ոչ մի նոր բան իր գործողության մեջ, բացի պատարագն անցկացնելուց, չի արել:Բազում պատարագներ է արվել և ես չեմ տեսել, թե որևէ երկիր խանգարի այդ պատարագներն անցկացնելուն:

Հիմա Պուտինի գալը կնշանակի, որ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով մեկ անգամ ևս հավաստում է, որ հարյուրամյակն ուշադրության կենտրոնում է: Ես կարծում եմ, որ եթե ֆիզիկական, ֆիզիոլոգիական խնդիրներ չլինեն՝ հիվանդություն, պատահար, ապա կարծում եմ, որ Պուտինը կլինի Երևանում:

Այդ դեպքում ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս երկմտելու պատճառը: Ռուսական մամուլում նշվում է, որ այդ այցից հետո ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները լրջագույն վնասներ կկրեն: Տպավորություն է, որ ինչ որ բան է փոխվել:

-Ես կարծում եմ, որ Դուք ճիշտ եք և նմանատիպ խնդիր կա: Ի սկզբանե հասկանալի է, որ հարյուրամյակի հետ կապված հայկական կողմը քայլեր է կատարելու՝ մեծ թվով լիդերների ներկայություն ապահովելու ուղղությամբ։ Կարծում եմ, ավելի շատ հայ-ռուսական փոխհարաբերությունների հետ կապված հարցեր են: Կարծում եմ, որ ինչ որ ձևով հիմա Մոսկվայում գնում է որոշակի մտածելակերպի փոփոխություն։ Հայաստանը հիմա սկսել է Եվրոպայի հետ «խաղալ», էլի անհասկանալի է պահվածքը ԱՄՆ-ի հետ և նման բաներ: Իմ կարծիքով, այդ ամեն ինչը զուտ երևակայություն է բոլոր կողմերից: Ես հիմա տեսնում եմ, որ և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում տնտեսական կացությունը չի լավանում:

Փաստը մնում է փաստ, որ մենք ունենք հարյուրամյակն անցկացնելու խնդիր, ունենք դա ավելի միջազգայնացված անցկացնելու խնդիր, սգից բացի՝ դրան նաև քաղաքական ենթատեքստ տալու և ոչ մի դեպքում աղմուկ-բալագանի չվերածելու խնդիր: Կրկնում եմ` բացի սգո միջոցառումից ՝ դա լուրջ քաղաքական և աշխարհաքաղաքական միջոցառում է:

Նշվում է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով այդ օրը ներկա է լինելու նաև Թուրքիայում: Հնարավոր է լինի հակառակ պատկերը՝ բարձր մակարդակ առաջին դեմքով Պուտինը լինի Թուրքիայում, իսկ ենթադրենք Նարիշկինի , արտգործնախարարի մակարդակի ներկայություն՝ Հայաստանում:

Դա կնշանակի , որ ուղակի ռուսական դիվանագիտություն գոյություն չունի։ Դա ուղղակիորեն հենց դա է նշանակում։ Դիվանագիտությունը չի կարող տնտեսական, քաղաքական կամ այլ հարցեր ավելի բարձր դասել երկու ժողովուրդների բարեկամությունից, ռազամավարական հարաբերություններից: Գուցե կոպիտ հնչի, բայց դա ուղղակի կփաստի, որ, ռուսական դիվագիտությունը մեռել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում