Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտարարել է, որ եվրոյի գոտին կարող է դիմանալ արժութային միությունից Հունաստանի դուրս գալուն, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Ավելին, ըստ նրա, տարածաշրջանը կարող է օգուտ քաղել այդ դրությունից:
«Եթե արդյունքում բոլորն անգիր սովորեն, որ օրենքներն ինչ-որ բան նշանակում են, և միության անդամները համաձայնության գան ընդհանուր ֆիսկալային քաղաքականության կամ դրա նման որևէ մի բանի շուրջ, ապա եվրոյի համար դա կարող է վատ չլինել»,- ասել է Բաֆեթը:
Նա նաև նշել է, որ տվյալ պահին եվրոն կառուցողական խնդիրներ ունի, բայց դա չի նշանակում, որ ամբողջ նախագիծը պետք է կործանվի: