Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մեծ Բրիտանիան պարտավոր է բեռնաթափել իր խիղճը. ՀՅԴ պահանջագիրը

Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի ծրագրերի շրջանակում՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը պահանջագիր է ներկայացրել.

«2015թ-ի Ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության հարյուրամյակն է: Հարյուրամյակի նախօրյակին Մեծ Բրիտանիան պարտավոր է բեռնաթափել իր խիղճը և բարոյական հաշվետվություն տալ հայ ժողովրդին:

Իբրև Առաջին համաշխարհային պատերազմի աշխարհաքաղաքական հիմնական դերակատարներից մեկը՝ Բրիտանիան հայ ազգին եղեռնի գլխավոր վկաներից է: Մինչ մեկ ու կես միլիոն հայեր ենթարկվում էին պետականորեն ծրագրված ու գործադրված ցեղասպանության արհավիրքին, Բրիտանիան 1915-ի մայիսին դաշնակիցներ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ հանդես եկավ միացյալ հայտարարությամբ՝ չվարանելով համատարած սպանդը դատապարտել որպես «Թուրքիայի նոր ոճիրներ մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Բրիտանիայի խորհրդարանը 1916-ին հրատարակում է բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնպիի «Կապույտ գիրքը», որն իր մեջ ամփոփում է բծախնդրորեն փաստագրված տեղեկություններ և ականատեսի վկայություններ օսմանցի թուրքերի ձեռքով հայերի կոտորածի մասին: Իր հերթին Ուինսթոն Չերչիլը հայոց սպանդը որակում է որպես «քաղաքական նպատակներով ծրագրված և գործադրված» «վարչական հոլոքոսթ», որը նպատակադրել է «բնաջնջել մի ցեղ»:

Ակնհայտ է, որ բրիտանական արխիվները լի են փաստերով, որոնք բացահայտում են Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ գործադրված ոճիրի իրականությունը:

Ապրիլ 24-ին ընդառաջ քննության առարկա են Մեծ Բրիտանիայի կառավարության և խորհրդարանի կողմից որդեգրվելիք դիրքորոշումները: Հարյուրամյակը պատեհ առիթ է Բրիտանիայի համար՝ լքելու լռակյաց ականատեսների շարքերը և միանալու արդարամիտ այն երկիրների շարքին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Նույն Բրիտանիայի շահերը պահանջում են անհապաղ զատվել Թուրքիայի ժխտողական և պատմությունը խեղաթյուրող քաղաքականությունից:

Իբրև ժառանգներ Հայոց ցեղասպանության վերապրողների՝ կոչ ենք ուղղում Բրիտանիայի կառավարությանը՝ վերանվաճել 1915թ. մայիսին դրսևորած բարոյական սկզբունքը՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:

Հորդորում ենք Բրիտանիայի կառավարությանը՝ զերծ մնալ բառախաղերից, որոնք նսեմացնում են Հայոց ցեղասպանության զոհերի ցավը ու անարգում են նրանց հիշատակը:

Հորդորում ենք Բրիտանիայի կառավարությանը՝ դառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջամարտիկը և հետապնդել՝ պատմական արդարության վերահաստատումը ու հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնումը:

Պահանջում ենք Մեծ Բրիտանիայի խորհրդարանից՝ նախաձեռնել և որդեգրել բանաձևեր, որոնք կընդունեն Հայոց ցեղասպանությունը, կդատապարտեն հանցագործներին և կքրեականացնեն ցեղասպանության ժխտումը:

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նշման նախօրյակին մենք՝ Հայոց ցեղասպանության վերապրողների ժառանգներս, հաստատում ենք, որ ավելի քան երբևէ վճռական ենք Հայոց ցեղասպանության զոհերի և հայ ազգի անժամանցելի իրավունքների արդար դատի հետապնդման գործում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում