Նիդեռլանդների թագավորական ընտանիքը որոշում է կայացրել իր հավաքածուից կտավը սեփականատիրոջ ժառանգներին վերադարձնել այն բանից հետո, երբ պարզվել է, որ արվեստի ստեղծագործությունը նացիստները անօրինականորեն խլել են դրա տերերից: Այս մասին է հաղորդում Reuters գործակալությունը:
Փաստաթղթում նշվում է, որ պատերազմից և գերմանացի զավթիչներից ազատվելուց հետո կտավը հայտնվել է հոլանդացի վաճառականի մոտ, ումից էլ 1960թ. այն գնել է թագուհի Յուլիանան՝ տեղյակ չլինելով դրա ծագմանը:
Թագավորական գեղարվեստական ասոցացիան կապ է հաստատել կտավի առաջին տիրոջ ժառանգների հետ, որպեսզի վերադարձնի այն: