Համացանցում է հայտնվել նախկինում չհրապարակված արքայազն Չարլզի լուսանկարը թոռան`արքայազն Ջորջի հետ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Արքայազն Չարլզի տեսաժապավենում` նվիրված «Երկրի ժամին», ցույց է տրվել շրջանակի մեջ նրա լուսանկարը` գրկին արքայազն Ջորջը:
Արքայազն Չարլզն արդեն ընդգծել է, որ «պապիկ լինելը յուրաքանչյուրի կյանքում յուրօրինակ պահ է»: