Google ընկերությունը նոր ֆինանսական տնօրեն է նշանակել Ռութ Փորաթին, ով նախկինում աշխատել է միևնույն պաշտոնում` Morgan Stanely բանկում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը, որը Փորաթին Ուոլթ Սթրիթի ամենաազդեցիկ կանանցից է անվանել:
«Ես շատ ուրախ եմ հայրենի Կալիֆոռնիա վերադառնալու և Google մտնելու հնարավորությամբ»,- հայտարարել է 57-ամյա Փորաթը:
Նա Morgan Stanely-ից կհեռանա ապրիլին: Այնտեղ Փորաթն աշխատել է 27 տարի:







































