Աուտիզմի հետ կապված գեները նպաստում են ինտելեկտի առավել բարձր մակարդակին: Այսպես են ենթադրում Էդինբուրգի համալսարանի գիտնականները, գրում է Svit24.net-ը:
Մասնագետների խոսքերով` գենետիկ գործոնները մեծ դեր են խաղում աուտիզմի զարգացման մեջ և կապված են բարձր մտավոր ունակությունների զարգացմամբ այն մարդկանց մոտ, ովքեր տվյալ խանգարման դասական նախանշաններ չունեն:
Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ ինտելեկտը որոշող թեստերում աուտիզմի հետ կապված գեներ ունեցող մարդիկ ավելի բարձր մտավոր ունակություններ են ցուցաբերել, քան «սովորական» մարդիկ:
Նշվում է, որ աուտիզմի և ինտելեկտի միջև հարաբերությունների բնույթը պարզ չէ:







































