Ադրբեջանը և Պակիստանը ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել: Փաստաթուղթը հաստատվել է երկու երկրների նախագահների` Իլհամ Ալիևի և Մամնուն Հուսեյնի ստորագրությամբ, որը քառօրյա պաշտոնական այցով գտնվում է Բաքվում: Այս մասին գրում է TASS-ը:
Երկու երկրների միջև բանակցությունների արդյունքում բարձրագույն մակարդակով նաև ստորագրվել են կալանավորներին միմյանց արտահանձնելու վերաբերյալ համաձայնագիր և առաջիկա 3 տարում երկու երկրների դիվանագիտական ակադեմիաների միջև համագործակցության ծրագիր:
Հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և Պակիստանի հարաբերությունները «երկու մուսուլմանական պետությունների միջև համագործակցության վառ օրինակ են»: Նրա խոսքերով` Հուսեյնի` Բաքու այցը մի շարք ոլորտներում երկու երկրների հարաբերություններն ամրապնդող քայլ կդառնա:







































