Էկրաններին դուրս գալու պահից սկսած այս էրոտիկ մելոդրաման վարձույթում ավելի քան 400 միլիոն դոլար է հավաքել, գրում է telegraf.com.ua-ը:
Վարձույթում հավաքած գումարների ցուցանիշով ֆիլմն առայժմ այս տարվա առաջատարն է: Այս ցուցանիշով այն առաջ է անցել նաև «Օսկարին» առաջադված միանգամից 7 ֆիլմերից:
Իսկ ահա օսկարակիր «Բըրդմենը», մրցանակին առաջադրված «Դեռահասություն», ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը», «Իմատացիոն խաղը», «Սելման», «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» և «Մոլագարությունը» միասին միայն 300 միլիոն դոլար են հավաքել: