ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայինները ոչնչացրել են ասորական հնագույն Նիմրուդ քաղաքի ավերակները: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նիմրուդը գտնվում է Իրաքի տարածքում:
«ԴԱԻՇ-ը հարձակվել է պատմական Նիմրուդ քաղաքի վրա և այն ոչնչացրել ծանր տրանսպորտային միջոցներով»,- ասվում է զբոսաշրջության և պատմական հուշարձանների նախարարության հաղորդագրությունում:
Գերատեսչությունում նշել են, որ գրոհայինները, հավանաբար, արտեֆակտները դուրս են բերել բեռնատարներով: