Երկբևեռային աշխարհն ավերվեց, սակայն այն չի վերածվել բազմաբևեռայինի: Ներկայում խոսքը որևէ բևեռի բացակայության մասին է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի 90-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ։ Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Աշխարհն այլևս երկբևեռ չէ, սակայն այն, դժբախտաբար, չդարձավ բազմաբևեռ՝ ինչպես մենք հույս ունեինք: Ներկայում այն, ավելի շուտ, բևեռներից դուրս է»,- հայտարարել է Շտայնմայերը:
Նախարարի խոսքերով՝ այս աշխարհում, որտեղ դեռևս պետք է նոր կարգուկանոն ձևավորել, ծագում են նախկինում անհայտ նոր հակամարտություններ, մասնավորապես՝ «հիբրիդային» պատերազմներ:
Շտայնմայերը նշել է, որ այդ խնդիրների լուծումը «Գերմանիայի զինված ուժերի միջազգային կիրառման և դիվանագիտական բանակցային ուղու միջև ընտրությունը չէ, որի միջոցով մենք փորձում ենք լիցքաթափել ուկրաինական ճգնաժամը»: