Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Թե ինչպես են բարձրաստիճան պաշտոնյաները փախչում լրագրողներից

Վճռաբեկ դատարանի շենքում ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության մրցութային հանձնաժողովի և ոչ մի անդամ այս անգամ չցանկացավ լրագրողների հետ շփվել և որևէ հարցի պատասխանել: Հանձնաժողովը փորձել էր այս անգամ հնարավորինս սահմանափակել մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Հարցազրույցի փուլի երկու օրերի ընթացքում հանձնաժողովի ղեկավար՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, անդամներ՝ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, անգամ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը դահլիճից դուրս գալուց այնպիսի կայծակնային արագությամբ էին սլանում, որ լրագրողներին չէր հաջողվում անգամ նրանց հետևից հարց հնչեցնել:

Իսկ հարցազրույցի ավարտից հետո Գ. Հարությունյանը հայտարարեց, որ կես ժամով գնում են ընդմիջման, հետո կվերսկսեն աշխատանքները: Բայց մոտ մեկուկես ժամ հետո վերադարձավ ընդամենը արդարադատության նախարարության աշխատակից Միքայել Մինասյանը, նստեց Գ. Հարությունյանի պատվավոր տեղն ու այս երկու նախադասությունները կարդաց. «Գնահատման արդյունքների ամփոփմանը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը սահմանված կարգով նախատեսված չէ: Նշված որոշումը և գնահատման արդյունքները սահմանված կարգով կհրապարակվեն»:

Սակայն հանձնաժողովն այդպես էլ չվերադարձավ՝ հավանաբար Ա. Մկրտումյանի աշխատասենյակում մրցույթի հետ կապված ինչ-որ խնդիրներ էին քննարկում:

Մինչդեռ նախորդ՝ չեղյալ համարված մրցույթի անցկացման օրերին թե Գ. Հարությունյանը, թե հանձնաժողովի մյուս անդամները լրագրողներին մեկնաբանություններ տալիս էին: Հնարավոր եղավ մեկնաբանություններ ստանալ անգամ Գ. Կոստանյանից: Իսկ թե այս մրցույթին հանձնաժողովականներն ինչու են այսքան լռելյայն դարձել, դա հավանաբար պայմանավորված է նախորդ՝ չհաջողված մրցույթի և այս մրցույթում առաջացող խնդիրների մասին խոսել չցանկանալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում