Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

ՎՏԲ բանկի հաճախորդի հաշվեհամարից 1000 եվրո է անհետացել

Անցած տարի դեկտեմբեր ամսին մենք գրել էինք, որ ՎՏԲ Հայաստան բանկի քարտապանների հաշիվներից գումարներ են անհետանում առանց իրենց գիտության: Միայն մեկ կազմակերպությունից ստացած բողոքների համաձայն՝ նրանց բազմաթիվ աշխատակիցների հաշիվներից 1500-3000 դրամի չափով գումար էր պակասել: Նրանցից ոմանք դիմել էին բանկ, գումարը վերականգնվել էր հաշիվներին, սակայն շատերն էլ հետևողական չէին եղել: Այդ ժամանակ, սակայն, ՎՏԲ բանկից մեզ պատասխանեցին, որ մեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Մեր հաճախորդների քարտերից չեն կարող գումարներ անհետանալ: Բանկը միշտ պաշտպանում է իր հաճախորդների շահերը: Բանկոմատների ցուցադրած գումարների փոփոխություն հնարավոր է միայն հաշվի վրա եղած արտարժույթի դրամային համարժեքի ցուցադրման դեպքում»,- պատասխանել էին մեզ բանկից:

Այսօր, սակայն, մեր խմբագրություն էր դիմել ՎՏԲ Հայաստան բանկի 12 տարվա ֆիզիկական և իրավաբանական հաճախորդ Կարեն Երանյանը՝ պնդելով, որ իր հաշվից էլ 1000 եվրո է անհետացել առանց իր գիտության և համաձայնության, որը բանկը ոչ մի կերպ չի ցանկանում վերադարձնել:

Գումարը քարտապանի հաշվից կորել է անցած տարվա սեպտեմբերի 16-ին: «Ես այդ օրերին պատրաստվում էի Հայաստանից մեկնել, Իտալիա էի գնում, երբ հաշվիցս 1000 եվրո գումարը անհետացավ: Ինձ շատ քիչ օր էր մնացել մեկնելու, դրա համար վերադառնալուց հետո նոր միայն դիմեցի բանկին, սակայն մինչ օրս տանում-բերում են և ոչ մի հստակ պատասխան չեն տալիս»,- ասաց Երանյանը՝ հավելելով, որ իր համառության շնորհիվ բանկից խոստացել էին մինչև Նոր տարի վերադարձնել գումարը, սակայն այդ խոստումն էլ չի կատարվել:

«Երբ վերջերս հերթական անգամ գնացի բանկ և պահանջեցի, որ իմ գումարը վերադարձնեն, ինձ ասացին, որ այդ գումարը իմ քարտից հանվել է իմ գիտությամբ. Ֆրանսիայի ինչ-որ խանութից առևտուր է արվել այդ գումարով: Սակայն ես երբեք Ֆրանսիայում չեմ եղել և իմ ծածկագիրը ոչ ոքի չեմ տվել»,- ասաց խմբագրություն զանգահարած քաղաքացին:

Վերջինիս խոսքով՝ բանկի անվտանգության աշխատակիցների հետ պարզել են, որ այդ գումարը 1-2 փորձով զրոյական քարտից քաշվել է այդ քարտի վրա: «Բայց դա նույնպես իրենց մեղքն է: Եթե ինչ-որ քաղաքից կամ երկրից հնարավոր է իրենց քարտերից գումար քաշել, նշանակում է՝ անվտանգության կանոնները լավ չեն աշխատում, ծածկագրերը տրամադրվում են նրանց, կամ չգիտեմ՝ ինչ եղանակով է հնարավոր: Բայց հաստատ դա իմ մեղքը չէ, և իրենք պարտավոր են իմ գումարը վերադարձնել»,- ասաց Երանյանը:

ՎՏԲ բանկի քարտապանը վերջին անգամ օրերս է դիմել, սակայն նրան ուշագրավ պատասխան են տվել, թե՝ արի դիմում գրի, ու լավագույն դեպքում, եթե բանկի նախագահը որոշում կայացնի, գումարի կեսը կվերադարձվի, իսկ եթե ոչ՝ այդ կեսն էլ չեն կարող հետ տալ: «Մի բան էլ մունաթ են գալիս, թե՝ ձեզ ով է ասում քարտի վրա գումար պահեք, կամ՝ արտասահմանում քարտով առևտուր մի արեք: Բայց մարդկանց դժվար է համոզել, որ դա ընդունված պրակտիկա է: Եվ հետո՝ ես երբեք Ֆրանսիայի որևէ խանութից առևտուր չեմ արել: Ես եղել եմ Իտալիայում և գնումներ եմ կատարել մեծ հիպերմարկետներից»,- պատմեց Երանյանը՝ հավելելով. «Ես այս բանկի 12 տարվա հաճախորդն եմ, նաև իրավաբանական հաճախորդ եմ, բայց իրենց նման պահվածքը ցույց է տալիս, որ իրենք թքած ունեն իրենց քարտապանների, իրենց հաճախորդների վրա: Իրենց միայն իրենց փողն է հետաքրքիր: Նման օրինակները ցույց են տալիս, որ իրենք այլևս անվստահելի բանկ են, եթե անգամ չեն կարողանում ապահովել քարտապանների հաճախորդների տվյալների անվտանգությունը»,- եզրափակեց մեզ դիմած քաղաքացին:

Խնդրի հետ կապված մենք պարզաբանում խնդրեցինք բանկից, որտեղից մեզ շատ «սպառիչ» պատասխան տվեցին:
«Տեղեկացնում ենք, որ հաճախորդը նշված հարցով դիմել է բանկ և նրան տրվել է սպառիչ պատասխան: ՎՏԲ-Հայաստան Բանկն իրավունք չունի երրորդ անձի տրամադրել հաճախորդի մասին որևէ տեղեկատվություն, որպեսզի չխախտի բանկային գաղտնիքը»,-ասված է ՎՏԲ բանկի պատասխանում:

Կարեն Երանյանը, սակայն, մեզ հետ զրւոյցում վերահաստատեց, որ բանկի պատասխանները իրեն չեն բավարարում, իրեն իր գումարն է անհրաժեշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում