Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Կասկածում եմ, որ Երևանն առանց Մոսկվայի ցանկության Եվրամիության հետ որևէ փաստաթուղթ կստորագրի

Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Եվրամիության հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը չի բացառել, որ հնարավոր է՝ առաջիկայում Երևանի հետ ստորագրվի Ասոցացման համաձայնագիրը՝ առանց ազատ առևտրի բաղադրիչի: Ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հանն ընդգծել է, որ կողմերը բանակցում են այդ հարցի շուրջ. «Կարծում եմ՝ մենք պետք է առավելագույնը քաղենք արդեն գոյություն ունեցող և բանակցված Ասոցացման համաձայնագրից: Անշո՛ւշտ, այն պետք է ճշգրտվի և արտացոլի Հայաստանի ստանձնած նոր պարտավորությունները, սակայն ես հույս ունեմ, որ այդ փաստաթղթի քաղաքական մասը կպահպանվի»,- ասել է Հանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի հայաստանյան համակարգող Բորիս Նավասարդյանն ասաց, որ ցանկացած պարագայում դա Հայաստանի համար դրական քայլ կլինի: Միևնույն ժամանակ, Նավասարդյանը կասկածում է, թե հայաստանյան իշխանություններն առանց Մոսկվայի համաձայնության կգնան այդ փաստաթղթի ստորագրմանը. «Պիտի վերհիշենք, որ Ասոցացման համաձայնագրերի մի քանի սերունդ է ստորագրել Եվրամիությունը, և այդ Ասոցացման համաձայնագրերն իրենց բովանդակությամբ և հարաբերությունների խորությամբ տարբեր են լինում. այն սերունդը, որ ստորագրել են Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը՝ ենթադրում է առավել սերտ համագործակցություն բոլոր ոլորտներում՝ Եվրամիության և գործընկեր պետությունների միջև: Հայաստանը նույնպես՝ մինչև 2013 թվականի սեպտեմբերի երեքը ենթադրում էր, որ հենց այդ տիպի Ասոցացման համաձայնագիր էր ստորագրելու, սակայն դա տեղի չունեցավ, և իր տեսակով այն Ասոցացման համաձայնագիրը, որի մասին այսօր խոսում են՝ ուրիշ որակի է: Այո՛, անունը կարող է լինել Ասոցացման համաձայնագիր, եթե այն չի կապվում Վիլնյուսում նախաստորագրած Ասոցացման համաձայնագրերի հետ և իմ նշած երեք երկրների համապատասխան փաստաղթերի հետ»:

Նավասարդյանի փոխանցմամբ՝ նոր համաձայնագիրն ուրիշ բնույթի ու որակի է, ենթադրում է այլ խորության հարաբերություններ. «Եվ, ի վերջո, եթե Եվրամիությունը դեմ չի լինի, միգուցե այդ փաստաթուղթն այդպիսի անուն կկրի: Ամեն դեպքում դա դրական կլինի Հայաստանի համար, չնայած կարևոր է ոչ միայն անունը, այլ նաև բովանդակությունը։ Երբ կտեսնենք բովանդակությունը, այն ժամանակ կկարողանանք գնահատական տալ, թե դա ինչ է խոստանում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ արդյո՞ք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամագրումը թույլ կտա մեր երկրին քայլ կատարել դեպի Եվրամիություն, արդյո՞ք ՀՀ իշխանություններն ունեն այդ պատրաստակամությունը, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Այստեղ լուրջ կասկածներ ունեմ: Երբ 2013 թվականին հայտարարվում էր, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, ինձ թվում է այն ժամանակ մեր պաշտոնյաները գիտեին, որ համաձայնություն չի լինելու՝ այն համատեքստում, որ Եվրամիությունը չի ընդունի այլընտրանքային տարբերակը… դրա համար համարձակորեն ասում էին՝ եկեք ստորագրենք:

Այսօր, երբ նմանատիպ հրավերը գալիս է Եվրամիությունից, իրավիճակն այլ է, և հաշվի առնելով, որ Հայաստանը ցանկացած այդ կարգի որոշում կայացնելիս նայում է դեպի Մոսկվա և փորձում է հասկանալ, թե ինչպիսին կլինի Մոսկվայի վերաբերմունքը՝ ամեն ինչ կախված կլինի հենց Ռուսաստանից և ոչ մեր իշխանությունների ցանկությունից»,- եզրափակեց Բորիս Նավասարդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում