Վաղուց ի վեր դելֆինները մարդու համար օվկիանոսի ամենասիրելի բնակիչներն են: Econet.ua կայքը ներկայացնում է մի քանի հետաքրքիր փաստեր դելֆինների մասին:
Դելֆինը միակ կաթնասունն է, որի ծնունդը սկսվում է պոչից, ոչ թե գլխից: Երիտասարդ դելֆինները մայրերի հետ ապրում են 2-3 տարի:
Դելֆինները շատ լավ տեսողություն և բացառիկ լսողություն ունեն: Նրանք նաև շատ հստակ ձայնային ազդակներ են ուղարկում:
Դելֆինները շատ են սիրում զբաղվել սերֆինգով:
Մարդու և դելֆինների «բարեկամության» պատմությունը շատ վաղուց է սկսվել: Նրանց հետ շփումը հատկապես լավ է ազդում երեխաների հոգեբանության վրա: Այս մասին հայտնի է դարձել 1978-ից: Դրանից հետո սկսվել են «դելֆինաթերապիաները»:
Բացի այդ, պարզ է դարձել, որ արու դելֆինները նվերներ են տալիս իրենց պոտենցիալ էգ զուգընկերուհիներին:

















































