Ամանորյա եղևնիների մեջ կան միջինը 25 հազար միջատներ: Դրանք հաճախ արթնանում են տաք շինություններում: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Բերգենի համալսարանի պրոֆեսոր Բյարտե Յորդալին:
Յորդալի խոսքերով՝ միջատները եղևնիների մեջ թաքնվում են ցրտից փրկվելու համար, իսկ երբ հայտնվում են բնակարաններում կամ այլ տաք հաստատություններում, միջատները զգում են լույսը և ջերմությունը: Կարծելով, թե գարուն է եկել, նրանք արթնանում են քնից: Դրանց մեծամասնությունը հիմնականում անվնաս է մարդկանց համար և չի լքում ծառի սահմանները, սակայն որոշները կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել: